HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյան. «Գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»

ԱԺ-ն այսօր արտակարգ նիստ է գումարել՝ օրակագրում ընդգրկելով մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը։

Մինչ քննարկումների և քվեարկության մեկնարկը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օգտվելով առիթից, բարձրաձայնեց իր համար հրատապ խնդրի մասին։ Հիշեցնելով, որ հինգշաբթի օրը եղել է Վարդենիսում, որտեղ տեղի կարտոֆիլագործները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին՝ պնդելով, որ ՊՆ մատակարարները իրենցից գնած կարտոֆիլից գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլը իրենցից գնում են ցածր՝ մոտավորապես 40-45 դրամ սակագնով։

«Այսօր առավոտյան ճշտել եմ, որ ՊՆ-ին 1 կգ կարտոֆիլը հանձնվում է 80-104 դրամով։ Կարծում եմ, որ այս ամենում շատ լուրջ խնդիր կա, և որ ԱԺ նախագահությունը նույնպես խորհրդակցությունների շարք պետք է սկսի պաշտպանության նախարարության հետ, որովհետև գյուղացիներն, իրոք, բառիս իսկական իմաստով հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,-հավելեց պատֆամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter