HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Անկյունակ»-ի բացումը Մարտունի գյուղում

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում բացվեց «Անկյունակ» մտազարգացման կենտրոնը:

Գյուղում ինչ-որ մշակութային անկյուն ունենալու միտքը Ազատուհի Խաչատրյանինն է, ով սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում և ուսումն ավարտելուց հետո վերադարձել է գյուղ՝ փորձելով հնարավորությունների սահմաններում փոխել գյուղի երիտասարդության առօրյան: «Անկյունակ»-ը ստեղծվել է Մարտունու «Սքայ» ակումբի նախաձեռնությամբ. այն նպատակ ունի գյուղում իրականացնել մշակութային, հասարակական, կրթական և այլ ծրագրեր: Կենտրոնի համար գյուղապետարանը տարածք է տրամադրել մշակույթի տանը:

Ազատուհին պատմում է «Անկյունակ»-ի ստեղծման մտքի և դրա իրականացման մասին:

Մշակութային կյանքը գյուղում

- Ես գյուղում մշակութային միջոցառումներ չեմ հիշում, էդ շենք (մշակույթի տուն) մտնում էինք մեկ վերջին զանգին, մեկ էլ նոր տարվա հանդեսին,  ամեն տարի նույն բանն էր տեղի ունենում: Բայց վերջին տարիներին դա էլ չի լինում, վերջին զանգի արարողությունը 2012 թ.-ից արգելեցին կոռուպցիոն ռիսկերից ելներով, էդ տարի էլ ավարտեցի. արդյունքում բավական մեծ, սիրուն դահլիճը մնաց կողպված, փոշու մեջ կորած, ես էլ ավարտեցի բուհը, հոգնել էի քաղաքի աղմուկից, քաոս է մի տեսակ, մարդիկ գնում, գալիս են, չգիտեն ինչ են ուզում, ես էլ էի մոլորվում ու գյուղ գալով էի ինձ գտնում, հասկանում՝ ինչ եմ ուզում, ինչ կարող եմ տալ մյուսներին ու եկա գյուղ՝ մագիստրատուրա գնալու փոխարեն:

Կամավորություն

 - «Սքայ» ակումբը արդեն ձևավորված էր, որ ես եկա, արդեն մեկ ու կես տարի է՝ գործում է, սա էլ ակումբի հերթական ծրագրերից էր, որ ներկայացրինք ու հավանության արժանացավ «Վոլդ Վիժն Հայաստան»- կողմից, մեզ աջակցեցին ու իրականացրինք բավական կարճ ժամկետում․ ոգևորվածությունն էր մեծ: Կամավորության ինստիտուտը նոր է գյուղում, ու շատերը չեն պատկերացնում, որ էսքան բանը անվճար է արվում, զուտ լավ գաղափարի համար: Մեր կենտրոնն անելու է այն, ինչ սովետի հետ փլուզվել է գյուղում՝ օգտագործելու ենք դահլիճը մեծ իվենթների համար՝ ֆիլմի ցուցադրություն, խմբեր կհրավիրենք, ներկայացումներ կլինեն նաև մեր մասնակցությամբ, իսկ հենց կենտրոնում դասընթացներ բոլոր անհրաժեշտ թեմաներով, երեխաների խնամքից մինչև տնտեսվարություն: 

- Արդեն մասնագետների հետ պայամանվորվածություն կա, որ հերթով կգան գյուղ ամեն շաբաթ ու կմոտիվացնեն, կլուսավորեն երեխաներին:

 Ազատուհի Խաչատրյանը

Կարծրատիպեր 

- Ունենք լավ մասնագետների կարիք, ովքեր փորձված, աշխատող մեթոդներ կառաջարկեն մեր նպատակին հասնելու համար: Որ էսպես խոսում էի գյուղում ու հատկապես ավագ սերնդի մոտ, քաղաքից նոր եկած, երազներով ու ռոմանտիկ մտքերով լցված աղջնակի տեղ էին դնում, բայց «Անկյունակ»-ն իմ թիմի հետ ստեղծելուց հետո շատ բան փոխվեց, առաջին հերթին հավատը երիտասարդի մեջ կարող ուժ տեսելու: Ամեն ինչ սկսվում է մի կարծարտիպը մեկ այլ կարծատիպով փոխարինելով, դա ԵՊՀ-ում սովորելու տարիներին եմ իմացել, մեդիա ոլորտում կրթությունը շատ բան է տվել, հիմա էլ ճիշտ ժամանակն է դա օգտագործելու: 

Թիմ 

- Մենակ չեմ այս գործին լծված, լավ թիմ ունենք, մեր գյուղի ջահելները բավական հնարավորթյուններ ունեն, որոնք պետք կգան «Անկյունակ»-ն ըստ արժանվույն գործի դնելու համար, նույնիսկ քաղաքից ցանկացողներ կան մեզ միանալու, երբ տեսնում են մեր արած ծրագրերը:

«Անկյունակ»-ի բար-գրադարանը

«Սքայ» ակումբը

Մշակույթի տունը

Բնապատկեր Մարտունի գյուղից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter