HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Արթուր Պետրոսյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  տեղեկացնում է, որ ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում:

Հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Արթուր Պետրոսյանը, խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: 1989-1998 թվականներին Արթուր Պետրոսյանը հանդես է եկել հենց Գյումրիի «Շիրակում»:

1998-1999  թվականներին Արթուր Պետրոսյանը շարունակել է ֆուտբոլային կարիերան Իսրայելական «Մաքքաբի»-ում:

1999-2000 թվականներին Արթուր Պետրոսյանը կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»:

 1999-ին հայ ճանաչված կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի  «Լոկոմոտիվ»-ի կազմում:

 2000 թվականին Արթուր Պետոսյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, շարունակել է ֆուտբոլային առաջընթացը Շվեյցարիայում:

2000-2003  թվականներին Արթուր Պետոսյանը հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում:

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին:

1992-2005 թթ. - Հայաստանի ազգային հավաքականի կազմում Արթուր Պետրոսյանն անցկացրել է 69 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ:

Արթուր Պետրոսյանը  Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է:

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը` Հայաստանի եռակի չեմպիոն է (1992, 1994, 1999), 

Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006):

Արթուր Պետրոսյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին

Արթուր Պետրոսյանը սկսել է մարզչական գործունեությունը  2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը:

2011 թվականին  «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ Արթուր Պետրոսյանը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն:

2014-2015 թվականներին  եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը:

2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter