ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հայաստանում ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականությունը բացակայել է



Պաշտպանության նախարարությունը մշակել եւ գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացրել ռազմական կարիքների համար պետական պատվերի եւ նրա հիմնական ցուցանիշների ձեւավորման կարգը: Եվ, ինչպես նշված է նախարարության կողմից մշակված հայեցակարգում, պարզվում է, որ Հայաստանում անկախ պետականության կայացման տարիներին տնտե­սու­թյունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերու­թյան պե­տական համա­կար­գ­ված քաղաքականության եւ զարգացման հստակ ծրագրերի: Եվ այդպես՝ 25 տարի: 

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաեւ միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները եւ գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվելու: Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձեւավորելու է Ռազմարդյունաբերական համալիրի կողմից հերթական ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

Կմշակվի պլան-ժամանակացույց, որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը:

Նման կարգի մշակմամբ, ՊՆ-ն նպատակ ունի հիմք դնել Հա­յաս­տանի ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը եւ պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ