HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Պետական մարմիններին կպարտադրվի գնել հակերային հարձակումներից պաշտպանված ինտերնետ

Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի պետական մարմինների կողմից ինտերնետ գնելու տեխնիկական պարտադիր կանոններ սահմանելու հարցը: Ըստ գործադիրի նիստի օրակարգում հայտնված որոշման նախագծի՝ պետական մարմինների կողմից ինտերնետ կապի տրամադրման ծառայությունների գնումները կիրականացնեն միայն այն կազմակերպություններից, որոնք կմատուցեն «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (DOS/DDoS) հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:

Ինտերնետ առաջարկող ընկերություններին ներկայացվող տեխնիկական մի քանի պահանջներ են լինելու: Նախ՝ պետական մարմինների բոլոր տեղեկատվական համակարգերը պետք է պաշտպանված լինեն մեկ եւ մի քանի հանրային ու մասնավոր IP հասցեներից իրականացվող հարձակումներից, ինչպես նաեւ SSL հարձակումներից, ավելացող ուժգնությամբ հարձակումներից եւ այլն:

Պարզվում է, որ, չնայած տեխնոլոգիաների զարգացմանը եւ պետական համակարգում դրա համատարած կիրառմանը, Հայաստանում պետական մարմինների կողմից ինտերնետ կապի տրամադրման ծառայությունների գնման գործընթացում պաշտպանված կապի մատուցման նվազագույն պահանջներ սահմանված չեն:

Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի անդամները, Հայաստանի բոլոր ինտերնետ մատակարար կազմակերպությունների համապատասխան ոլորտի մասնագետները, Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության մասնագետները:

Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրացվի պետական մարմիններում տեղեկատվական անվտանգության մակարդակը, իսկ պետական մարմնի տեղեկատվական համակարգերն ու ցանցերը պաշտպանված կլինեն DOS հարձակումներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter