HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ևւս 5 ավտոբուս կահավորվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով

Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերության ևս 5 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը:

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել է, որ ներկայումս նմանատիպ ավտոբուսներ են աշխատում ներքաղաքային հասարակական տրանսպորտի 8՝ թիվ 3, 13, 14, 20, 22, 28, 33 և 35 երթուղիներում, ընդ որում, անհրաժեշտությունից ելնելով՝ թիվ 13 երթուղում վերելակներ են տեղադրված 11 ավտոբուսներից 8-ում: Երթուղիների ընտրության սկզբունքն այն է, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն հասնելու և  վերադառնալու հնարավորություն ունենան:

Վերելակներով կահավորված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված  է հեռախոսահամար, որով  կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ: Ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հավելել է, որ հետիոտնային անցումների ու մայթերի թեքահարթակներով թիվը Երևանում ավելացել է 275-ով, ևս 420-ը կկառուցվի առաջիկայում: Նա նաև ասել է, որ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խաչմերուկներում դեղին գունանշված հատուկ գոգավոր սալիկներով կկահավորվեն Երևանի բոլոր վարչական շրջանների ամենաբանուկ խաչմերուկները: Կշարունակվի նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կանգառի ազդանշաններով ձայնագրությունների ապահովումն ավտոբուսներում: Խաչմերուկներում էլ կավելանան կանաչ լույսի սկիզբն ու ավարտն ազդարարող ձայնային ազդանշաններով լուսացույցները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter