HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել, և չի էլ նախատեսվում կրճատում. Արտեմ Ասատրյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հաղորդմամբ՝ նախարարությունը նախատեսում է սոցիալական ծառայությունների հասցեականության մեծացում, որի շնորհիվ զբաղվածության ոլորտում նոր ծրագրեր կիրականանան։

Սոցիալական աջակցության այդ ծրագրերը կուղղվեն անաշխատունակ և սոցիալական հոգածության կարիք ունեցողներին։ Նաև որոշակի մոտեցումներ են ձևավորվել, որով սոցիալապես անապահով շերտերի գազի և էլեկտրաէներգիայի սակագները կհաշվարկվեն տարբերակված մոտեցմամբ։ Մինչ տարեվերջ կհստակեցվեն այդ սակագները և շահառուների տվյալները։

Ասատրյանը ցանկանում է շեշտել, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը վերջին տարիներին աընդհատ աճել են, և որ որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել, և չի էլ նախատեսվում կրճատում։

«Վերջին երկու տարիներին իրականացրած կենսաթոշակների բարձրացման արդյունքում ունեցանք բյուջետային լրացուցիչ ծախսերի ավելացում և բնականաբար այդ ծախսերը տեղափոխվում են հաջորդ տարիների բյուջե։ Այս առումով, հստակ ուզում եմ նշել՝ որևէ սոցիալական ծրագիր ոչ միայն չի նախատեսվում կրճատել, այլ նախատեսվում են նոր ծրագրերի իրականացում»,- նշում է նախարարը։

Տարեցների խնամքի ապահովման նպատակով նախարարությունը նախատեսել է կազմակերպել պետություն-ՀԿ  համագործակցություն, որի շնորհիվ ծրագրերի իրականացման աշխարհագրությունը կընդլայնվի, կավելանա դրա շահառուների թվաքանակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter