HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհսկվի Հայաստանում օտարերկրացի բուժաշխատողների գործունեությունը

Կառավարության որոշմամբ սահմանվել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը:

Հիմնավորման համաձայն՝ ներկայումս օտար պետություններից ՀՀ են ժամանում օտարերկրացի բուժաշխատողներ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով, սակայն նրանց գործունեության նկատմամբ որևէ հսկողական մեխանիզմ սահմանված չէ:

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ որոշմամբ սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը՝ թույլտվության տրամադրման ժամկետը, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտի մերժման հիմքերը: Հայտին կցվող փաստաթղթերի ցանկում սահմանվում է նաև համապատասխան երկրում բժշկական գործունեության իրականացման իրավունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը:

«Նշված փաստաթուղթը հավաստում է, որ օտարերկրացի բուժաշխատողն իր երկրում ունի բժշկությամբ զբաղվելու իրավունք, և որ նրա՝ բժշկությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ արգելված չէ: Արդյունքում, հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի ավագ և միջին բուժաշխատողների գործունեության նկատմամբ և բացառել նրանց կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter