HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը դարձել է Նասդաք Օէմէքս Արմենիայի հիմնական ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը

2016թ.-ի հոկտեմբերի 20-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի հուլիս ամսվա լրացուցիչ տեղաբաշխման սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին հայտնում է ընկերության հաղորդակցության բաժինը:  

Բանկի բաժնետոմսերը ս.թ. հոկտեմբերի 17-ին Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվել են բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ, որի արդյունքում Յունիբանկը դարձել է բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը:  

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,173,914 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում  է 144,547,732 բաժնետոմս:

Հիշեցնենք, որ Բանկի նշված բաժնետոմսերի` ս.թ. հուլիսի 27-29-ի ընթացքում նախատեսված տեղաբաշխման առաջին օրվա ընթացքում կնքվել է 48 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է հայտարարված ողջ ծավալը՝ 12,173,914 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,800,000,220 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter