HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ Երևանում. կասկածյալը ձերբակալվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ, կասկածյաքը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ վայր է ընկել:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բժիշկների տեղեկացմամբ՝ վնասվել է երիտասարդի սիրտն ու թոքը։

Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, և դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, և սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վ.Ղազարյանը։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter