HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել

Այսօր, ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը, և այն շրջվել է։

Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter