ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Նոր ընտրակարգ. Գյումրին ու Վանաձորը կարող են հայտնվել ճգնաժամում




Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն սահմանադրական պահանջ էր նոր ընտրական օրենսգիրք ունենալը: Այն ընդունվեց 2016թ. մայիսի 25-ին և օրինական ուժի մեջ մտավ հունիսի 1-ին: Նոր օրենսգրքով փոխվեց Գյումրի և Վանաձոր քաղաքների համայնքային իշխանության ձևավորման կարգը: Ընդունվեց համամասնական ընտրակարգի մոդելը, որով բնակիչներն ընտրում են ավագանի վերջինս էլ ընտրում է համայնքի ղեկավարին: Կան որոշակի բացառություններ, երբ ստացած ձայների թվով պայմանավորված համայնքի ղեկավարն ընտրվում է օրենքի ուժով:

Այս ընտրակարգն առաջին անգամ կիրառվեց հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրությունների ժամանակ: Ինչպիսի դրական և բացականա կողմեր ունի նոր ընտրակարգը և ինչ հետևանքներ կարող է ունենալ հետագայում: Այս թեմայի շուրջ «Հետքի» սրահում զրուցել ենք Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի հետ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ