HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսիոն ներփաթանցման փորձեր՝ շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 20-ին' ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից, հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն' հասցնելով ցավոտ հարված»,- տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter