HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրը՝ հէկի բիզնեսում

«Հովթեր» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Հրազդան գետի վրա ցանկանում է փոքր հէկ կառուցել: «Արգել-1» անվամբ հէկի կառուցման նպատակով ընկերությունը բնապահպանության նախարարություն է ներկայացրել ջրօգտագործման   թույլտվության նախագիծը:

«Հովթեր» ՍՊԸ-ն 2010 թվականին հիմնադրված ընկերություն է: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, ընկերության երկու բաժնետերերը՝ Անահիտ Սարգսի Կարապետյանը և  Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը հավասարապես կիսում են բաժնեմասը: Անահիտ Կարապետյանը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրն է, գրանցված է նույն հասցեում:

Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը նաւ ընկերության տնօրենն է: Ըստ ամենայնի, Վերջինս Վահե Էնֆիաջյանի ընկերն է, ևաև ԲՀԿ-ական է: 2012 թվականի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում էր՝ 162-րդը: Կարեն Համբարձումյանը սիսիանցի է: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: 

«Հովթեր» ՍՊԸ-ն Սիսիան քաղաքում իրականացնում է նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիրլային տրանպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում:

Բացի դրանից, ընկերությունը մանսակցնում է նաև գնումներին: Այս տարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն «Հովթեր» ՍՊԸ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել: Այն է՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կարիքների համար ընկերության Հարավ-արևելյան տարածքային մասնաճյուղի պոմպակայանների, ՋՄԿ-ների, քլորակայանների, ջրընդունիչների և ՕԿՋ-ների սանիտարական գոտիների տարածքների բարեկարգ վիճակի պահպանման և խնամքի՝ խոտհնձի, աղբի արտահանման, բարեկարգման և սանիտարական այլ կանխարգելիչ աշխատանքների կատարման ծառայությունների գնման պայմանագիր: Արժեքը կազմել է 3 մլն դրամ:

Վահե Էնֆիաջյանի մայրը, որպես պատգամավորի ծնող, հայտարարագիր է ներկայացնում: Սակայն նրա՝ 5 տարվա հայտարարագրերից որևէ մեկում նշում չկա, որ վերջինս շահաբաժին կամ եկամուտ է ստացել «Հովթեր» ՍՊԸ-ից:

Վահե Էնֆիաջյանից փորձեցինք ճշտել, թե ինչ առնչություն ունի «Հովթեր» ՍՊԸ-ի հետ: Վերջինս պատասխանեց, որ ինքն անձամբ առնչություն չունի և հետաքրքրվեց, թե ինչ խնդիր կա: Մեր դիտարկմանը, թե պատգամավորի մայրը 50 տոկոս բաժնեմաս ունի ընկերությունում, որի մասին հայտարարգրում նշում չկա, պատախանեց. «Կարծում եմ՝ Ձեր տեղեկությունները ճշգրիտ չեն»: Թե տեղեկությունների որ մասին էին վերաբերում պատգամավորի ասած անճշտությունները, այլևս չարձագանքեց՝ նշելով, որ Հայաստանում չէ և իրեն հիմա հարմար չէ պատասխանել:  

Մանրամասներ, թե որտեղ և ինչ հզորության հէկ է կառուցվելու, դեռևս չկան: Ընկերությունը հէկ կառուցելու գործընթացը նոր է սկսում: 

Լուսանկարը՝ Վ.Էնֆիաջյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (2)

Karlen Madatyan
Մենք նոր Հայաստանում ենք ապրում ու եթե սա ճիշտ լիներ հիմա վաղուց աղմուկ բարձրացած կլիներ։ Մի մոռացեք, որ մեր երկրում իրավիճակա փոխվել
Հրաչ
Ժամանակն է պատվիրված նյութեր հրապարակելու սովորույթը դադարեցվի. Սենսացիայի բան չկար, եթե մարդ հայտարարագրում չի թաքցնում և ամեն ինչ ներկայացնումա, ապա ծիծաղելի է, երբ դրանից հետո նման մեկնաբանությունա հայտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter