HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սամվել Բալասանյանը երկրորդ պաշտոնավարման ընթացքում երեք առանձնատուն է ձեռք բերել, հողամաս ու շինություններ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի ցանկը վերջին չորս տարիներին մեծ փոփոխության է ենթարկվել։

Բալասանյանը հոկտեմբերի 2-ին վերընտրվելուց հետո հայտարարագրել է երեք անհատական բնակելի տներ` հողամասի վրա կառուցված, իրենց տնտեսական շինություններով, արտադրական նշանակության մեկ շինություն, մեկական հողամաս, հասարակական շինություն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք։

Այնինչ 2012 թվականին, Գյումրի համայնքի ղեկավար ընտրվելու ժամանակ, Սամվել Բալասանյանը նման գույք չի ունեցել։ 2012 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Բալասանյանը գրառել էր միայն 4 միավոր բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։

Մեկ ուշագրավ հանգամանք եւս․Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած, Գյումրու քաղաքապետի 2013, 2014 եւ 2015 թվականների տարեկան հայտարարագրերում որեւէ տեղեկություն չկա երեք անհատական բնակելի տների, արտադրական նշանակության մեկ շինության, ինչպես նաեւ մեկական հողամասի, հասարակական շինության եւ հողին ամրակայված այլ անշարժ գույքի ձեռք բերման վերաբերյալ։ Այնինչ, «Հանրային ծառայության մասին 15В»  ՀՀ օրենքի Հոդված 34-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն, բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա ամուսնու գույքի հայտարարագիրը պետք է ներառի նրանց սեփականության իրավունքով պատկանող այն անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույք, որն օտարվել կամ ձեռք է բերվել հարկային տարում։

Գյումրու քաղաքապետի կնոջ եւ մոր տարեկան հայտարարագրերում նույնպես գրառումներ չկան անշարժ գույքի ձեռքբերման մասին։

2012 թվականի համեմատ, 2016 թվականի հայտարարագրում եւս մեկ հետաքրքիր փոփոխություն կա։ Գյումրու քաղաքապետն օտարել է իրեն պատկանող «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենան։ Թե որ թվականին, օտարման ինչ ճանապարհով՝ հայտարարագրերում նշված չէ։

Սամվել Բալասանյանը 2016թ․ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նաեւ գրառել է 2,9 միլիոն դրամի եւ 13 հազար ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ։ Հայտարարագրի «եկամուտներ 15В»  բաժնում Գյումրու քաղաքապետը բացի 2 միլիոն 78 հազար դրամ աշխատավարձից՝ այլ եկամուտ չի գրառել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter