HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը: 

Ընդգծելով, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ նախորդ բոլոր հանդիպումներն անցել են բաց և անկեղծ մթնոլորտում, նախագահը հույս է հայտնել, որ հերթական այս հանդիպումը ևս իր բնույթով այդպիսին կլինի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության հանձնառությունը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: 

Նախագահ Սարգսյանը և Հերբերտ Զալբերը մտքեր են փոխանակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումների և առկա իրավիճակի շուրջ: 

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնախնդրի լուծմանը խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու ջանքերը և վերահաստատել, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել կառուցողական քայլերը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ է ունենում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter