HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյանը` վարչապետին. «Ձեր ծրագրից մի քիչ կոմունիզմի հոտ է գալիս»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ վարչապետի «ստարտը» հուսադրող է, հատկապես՝ ամենակոռումպացված դեմքերից ազատվելու մասով, սակայն շեշտում է, որ վարչապետը դժվար սկիզբ կունենա, եթե բարձրացված նշաձողը չկարողանա պահել:

«Հույսը այսօր կենսական պահանջ է։ Մարդիկ ուզում են հույսով լինեն։ Այդ առումով` լավ է, բայց հուսահատությունը շատ ավելի վատ է, երբ այն բերում է  ձախորդությունների։ Իսկ հուսահատության և ձախողման ռեալ վտանգ կա, որովհետև այն պլատֆորմը, այն բազան, որից դուք սկսել եք, շատ խախուտ է, շատ վատն է, շատ անհուսալի է։ Ձեր ծրագրերի և ելույթի թերություններից մեկն էլ դա է, որ դուք չեք արել SWOT անալիզ»,-նշում է Մանուկյանը։

Պատգամավորը, ծանոթանալով վարչապետի ծրագրին, նկատել է, որ դրանում բացակայում է այն բազան, որում այսօր Հայաստանի տնտեսությունը գտնվում է։ Մասնավորապես, առանձնացնում է  կապիտալի արագ, ապօրինի արտահոսքը (նշելով տարեկան 1,5-1,8 մլդ դոլարը)։ Նաև Կարապետյանին հորդորում է ուսումնասիրել, թե Հայաստանից որքան բիզնես է  «դուրս գալիս» դեպի Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։

Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Արամ Մանուկյանն ընդգծում է վերջին ութ տարիների Հայաստանի պետական պարտքի քառապատիկ ավելացումը՝ այն համարելով աննախադեպ մեծացում, որը ՀՆԱ-ի նկատմամբ 40 %-ից իջել է 20-21 %-ի։

Վերջին չորս տարիների արտաքին ուղղակի ներդրումների յոթանգամյա նվազումը պատգամավորը համարում է կոլապս, ձախողում` որպես դրա արդյունք  դիտարկելով այն հանգամանքը, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ, և սա է այն մարտահրավերը, որը վարչապետը պետք է SWOT անալիզի ենթարկեր։

«Ձեր ծրագրից մի քիչ կոմունիզմի հոտ է գալիս»,- ասում է Մանուկյանը։ Պատգամավորն այս որակումը հիմավորում է ծրագրում ներկայացված՝ պետծառայողի, մաքսային և հարկային ծառայողների կերպարի արմատական վերափոխման մասին դրույթներով։

«Ձեր ամենամեծ մարտահրավերն այն է, որ պակասում է մարդը։ Ցանկացած սիրուն, գրագետ, SWOT ծրագիր չի կարող աշխատել, եթե չկա դրա թիրախը։ Եվ այս վիճակում մարդը Հայաստանում թուլանում է։ Թուլանում է գնողունակությամբ, այսինքն՝ նա չի նպաստում արտադրության զարգացմանը։ Դրա արդյունքում կոլապս է լինելու, առաջինը` էներգետիկ համակարգում»։

Խմբակցության պատգամավորը վարչապետին  խորհուրդ է տալիս ուշադիր լինել։ Ասում է՝ նրան նախորդող երկու վարչապետները ձախողվել են սեփական թիմի պատճառով, քանի որ այդ թիմը խաղի կանոնները ընթացքում փոխել է՝ սկսելով իր անհատական խնդիրները լուծել։

Մեկնաբանություններ (1)

Aram
Mr. Manoogian, deputy, what would you complain about if you were given the job of the Prime Minister?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter