HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց է գնահատել Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter