HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ. տասնյակ շուկաներում հայտնվել են նոր բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողներ

Կարևորելով գործարարների համար երկրում մրցակցային առավել բարենպաստ պայմանների ապահովումը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն, հանդիպմանը հրավիրված էին  3 տասնյակից ավելի գործարարներ, որոնք հայկական շուկայում արդյունավետորեն զարգացող մի շարք ոլորտների (կոնյակ, գինի, շինանյութ, տնտեսական ապրանքներ, մանրածախ առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն) առաջատարներ են: 

«Գործարարների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը մեր գործունեության առաջնահերթությունն է,-իր ելույթում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և հավելել,-մեզ համար շատ ուրախալի է մեր երկրում տարեցտարի նոր հիմնադրվող օտարերկրյա բիզնեսների թվի աճը: Ընդ որում, ինչպես փաստում են մեր ուսումնասիրությունները, ներդրողներին հետաքրքրում են ամենատարբեր ոլորտներ. մանրածախ առևտրից սկսած մինչև հյուրանոցային բիզնես, որն, ի դեպ վերջին տարիներին բավականին հաջողությամբ զարգանում է: Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի հետ տարեկան ավելի քան   1,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեցող ԵՄ անդամ երկրների  ներդրողները և արտահանող գործարարները վստահ լինեն, որ ՀՀ մրցակցային մարմինը պատրաստ է յուրաքանչյուր գործարարի աջակցել՝ առանց խոչընդոտների և հավասար պայմաններով բիզնես գործունեություն իրականացնելու հարցում»:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով բարձր գնահատելով վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մեր երկրում իրականացվող ջանքերը, ընդգծեց  ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմն ու լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը. «Հատկապես կարևորում եմ պետական օժանդակության խնդիրը, և պետք է նշեմ, որ  դրա դեմ պայքարի միջոցները արդյունավետ կիրառվում են ԵՄ անդամ երկրներում»: Պ. Սվիտալսկին նշել է նաև, որ գործող կառավարությունը մեծ վստահություն է ներշնչում և ակնկալիքներն ու սպասելիքները շատ են:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունն է հայտնել մրցակցային մարմնի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի արդյունավետ համագործակցությունից և նշել, որ պալատի անդամ են ՀՀ-ում գործող ավելի քան 20 ֆրանսիական ընկերություններ, որոնց կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում Հանձնաժողովը մշտապես եղել է հետևողական:

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն էլ խոսելով մրցակցային իրավիճակի մասին նշել է, որ մի շարք խնդիրներ, թեև ազդում են մրցակցային դաշտի վրա, սակայն ըստ էության գտնվում են այլ ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է ադմինիստրատիվ խոչընդոտների և հարկային-մաքսային վարչարարության խնդիրը:

Տասնյակ շուկաներում հայտնվել են նոր բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողներ. ՏՄՊՊՀ-ը  հրապարակեց ուսումնասիրության արդյունքները

Ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը ուսումնասիրելու նպատակով, Հանձնաժողովը ընտրանքային կարգով վերլուծություն է իրականացրել  մի շարք առաջնային սպառման շուկաներում: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական կարևոր նշանակության շուկաները, կարող ենք փաստել, որ մրցակցային միջավայրը տարեցտարի էապես բարելավվում է, ինչի վկայությունը տասնյակ ոլորտներում նոր տնտեսվարողների թվի աճն է :

Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից դիտարկվել են մսամթերքի, մանկական սննդի, կարագի, մարգարինի, ձեթի, բրնձի, շոկոլադի, սուրճի և մի շարք այլ շուկաներ: Պարզվել է, որ նշված շուկաներում արձանագրվել է կենտրոնացվածության մակարդակի նվազում, այսինքն  ի հայտ են եկել նոր տնտեսվարողներ, ինչով պայմանավորված՝ տասնյակ ոլորտներում խորացել է մրցակցությունը:

Օրինակ, եթե 2011-ին կարագ ներմուծող 3 խոշոր տնտեսվարողները զբաղեցնում էին շուկայի ընդհանուր կառուցվածքի 91 տոկոսը, այսօր արդեն այդ ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը նվազել է մինչև 75 տոկոս: Կարագ ներմուծող ընկերությունների թիվը հասել է շուրջ 30-ի: Նույն պատկերն է նաև դիտարկված բոլոր շուկաներում. 

Շուկա

3 խոշոր ընկերությունների մասնաբաժինը միասին (2011թ.)

3 խոշոր ընկերությունների մասնաբաժինը միասին (2015թ.)

Ընկերությունների քանակը 2015թ.

Կարագ

91 %

76  %

30

Մարգարին

55 %

33 %

54

Ձեթ

74 %

49 %

71

Մանկական սնունդ

53 %

29  %

60

Մսամթերք

73 %

62 %

49

Բրինձ

58%

45%

42

Սուրճ

63  %

47 %

56

Լուծվող սուրճ

83 %

63%

51

Շոկոլադ

57  %

46%

126

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter