HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոլարի, եվրոյի և ռուբլու շարժը` ներբանկային և միջբանկային շուկաներում. շաբաթվա ամփոփ տվյալները

Կենտրոնական բանկը տեղեկացնում է հոկտեմբերի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին.
 
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,395,262 դոլար 474.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,186,041 ԱՄՆ դոլար 476.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 12,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 475.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,714,722 եվրո 520.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,356,506 եվրո 524.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,162,287,176 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 359,825,470 ՌԴ ռուբլի 7,64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
 
Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter