HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «Կենտրոն» հեռուստաընկերության դեմ բերված բողոքը

Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննարկելով ըստ հայցի Գևորգ Հայրապետյանի ընդդեմ «Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի»-իի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով անվճար հեռուստաժամ տրամադրելու և պատճառված բարոյական վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2011 թվականի որոշման դեմ Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բերած վճռաբեկ բողոքը, որոշել է այն վերադարձնել:

2010 թվականի նոյեմբերի 14-21-ն ընկած ժամանակահատվածում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Հետաքննություն» խորագրով հաղորդաշար, որի ընթացքում ցուցադրված տեսանյութի ընթացքում տարածվել է տեղեկություն, որ Գևորգ Հայրապետյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Գևորգ Հայրապետյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի նութերն այն մասով, որքանով չեն պարունակում պետական գաղտնիք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով, հանդիսանում են տեղեկություն և նույն օրենքի հիմքով կարող են հրապարակվել` այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից:

Նույն դատարանը, ուսումնասիրելով Երևանի Ավան և Նոր Նորք ընդհանուր իարվասության դաատրանի 25.10.2010 թվականի ԵԱՆԴ/0128/01/09 դաատվճիռը, որում շարադրված է Գևորգ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը և նախաքննական նյութերում առկա տեղեկությունները, արձանագրել է, որ եթերում չի հնչել որևէ տեղեկություն, որն արտահայտված չլիներ նախաքննական նյութերում: 

ՀՀ վերաքննիչ դատարանն այս գործով փաստել է, որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ պատասխանող «Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ընկերությունը («Կենտրոն» հեռուստաընկերության հիմադիրը) հրապարակել է բացառապես քրեական գործի նյութերում և դատարանի դատավճռում շարադրված տեղեկություններ և հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին:

ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոք բերած անձը՝ Գևորգ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, չի հիմնավորել օրենքի միատեսակ կիրառության համար սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը: 

Նման պայմաններում, ըստ Վճռաբեկ դատարանի, վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները՝ դատական սխալի առկայության, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ բողոքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Հետևաբար, այն ենթակա է վերադարձման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter