HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես են նվազել տնտեսական ակտիվության աճի տեմպերը

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։ Այս մասին են տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Ինչպես գրել ենք հունվար-օգոստոսի ցուցանիշներին անդրադառնալիս, աճի տեմպերը թուլացել են։ Նույն միտումն է նաև հունվար-սեպտեմբերի կտրվածքով։ Գրանցված 1.6% աճը ամենացածրն  է տարվա ընթացքում։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ի աճին նպաստել են միայն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները։ Մնացած ոլորտները զսպել են աճը։ Տարվա մեջ առաջին անգամ նվազում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 1 տրլն դրամ, որի աճը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7.1% է:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մոտ 655 մլրդ դրամ է։ Այստեղ նվազում է գրանցվել՝ 2.6%:

Շինարարության ծավալները ևս շարունակում են նվազել։ Հունվար-սեպտեմբերին ընդհանուր ծավալը կազմել է  ավելի քան 236  մլրդ դրամ, անկումը՝ 9.3%:

Ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.56 տրլն դրամ, նվազումը՝ 0.1%:

Աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ 8.1%: Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կազմել է մոտ 920  մլրդ դրամ։

Իսկ  միայն  սեպտեմբերին, 2015-ի սեպտեմբերի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.4%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter