HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

BMW-ն ներկայացրել է արհեստական ինտելեկտով մոտոցիկլետ

BMW- ն ներկայացրել է մոտոցիկլետի նոր կոնցեպտը, որը կարող է պահել իր հավասարակշությունը և բարդ ոլորաններում ինքնուրույն թեքվել: Մոտոցիկլետը հագեցած է անվտանգության այնպիսի համակարգով, որը թույլ է տալիս մոտոցիկլետավարին առանց առողջությունը վտանգելու երթևեկել առանց սաղավարտի:

Արհեստական բանականությամբ նոր տեխնոլոգիան կօգնի խուսափել վթարներից: Այս կոնցեպտը Vision Next 100 անվանմամբ շարքից է, որի շրջանակում BMW- ն ավելի վաղ այս տարի ներկայացրել էր արհեստական բանականությամբ հագեցված մի քանի կոնցեպտ, մասնավորապես BMW, Rolls- Royce և Mini մակնիշի:

Այս կոնցեպտի հիմնական նպատակը մեքենաների ապագայի դիզայնը և ֆունկցիոնալ հնարավորությունները կանխագուշակելն է և ինչպես նոր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը կանդրադառնա մեքենա վարելու վրա:

BMW-ի գործադիր փոխնախագահ Էդրիան վեն նշել է, որ նոր մոտոցիկլետները թույլ կտան մոռանալ վթարների մասին: Մոտոցիկլետի հետ տրվում է Visor ակնոցը, որը վարորդին ցույց տալիս ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան` արագություն, նավիգացիա, կողային հայելիների տեսարան:

Մոտոցիկլետի համակարգերի շնորհիվ այն հնարավորություն ունի միշտ պահել հորիզոնական դիրք շարժման և կանգնած ժամանակ: Ենթադրվում է, որ այս հնարավորությունը թույլ կտա անվտանգ, առանց սաղավարտի վարել այն: Սակայն ավտոարտադրողը նշում է, որ դեռևս վաղ է առանց սաղավարտի վարելը, քանի որ հավասարակշության այս նոր համակարգը դեռևս գտնվում է նախագծման փուլում և այն կտեղադրվի սերիական արտադրության վրա 2030 թվականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter