HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Յաղուբյան փողոցի բնակիչ. «Կոյուղաջրերը լցվել են մարդկանց տները»

«Հետք»-ը ահազանգ է ստացել Ե. Յաղուբյան փողոցի բնակչուհի Շուշանիկ Դանիելյանից, ով հայտնում է, որ արդեն երկու օր է տարածքի կոյուղին վնասվել է, կոյուղաջրերը լցվել են բակ, և «Երևան ջուր» ՓԲԸ-ից որևէ աշխատակից չի մոտենում՝ այն վերանորոգելու համար։

Ասում է՝ տարածքային ջրմուղի աշխատակիցն իրենց ահազանգերին պատասխանել է՝ դե կգանք, կսարքենք։

«Կոյուղաջրերը լցվել են մարդկանց տները։ Հնարավոր չէ մեր բակ մտնել։ Որպեսզի մեր բակ մտնենք, մի հատ մեծ փոսի միջով պետք է անցնենք։ Հիմա էս եղանակին, քանի օր պետք կլինի, որ այդ կոյուղաջրերը մաքրվեն, այդտեղ ապրել կարողանանք։ Տուն չենք մտնում։ Այսօր բակում մի կերպ փայտը ենք դրել, անցել, տանից մեզ անհրաժեշտ իրերը դուրս ենք բերել ու երեք երեխաների հետ տեղափոխվել ենք»,-նշում է Շուշանիկ Դանիելյանը։

«Երևան ջուր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը պարզաբանեց, որ այդ տարածքի տեղամասի պետից տեղեկացել է, որ վարչական շրջանում վնասվել է զինվորական կայազորի կոյուղին, այդ պատճառով վերանորգում են այն, և միայն դրա ավարտից հետո կկարողանան սկսել Յաղուբյան փողոցի վթարված կոյուղու վերանորոգումը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ եթե ոչ այսօր,  ապա վաղը անպայման կվերանորոգվի այն։

«Խնդրում եմ հասկանալ, որ ամեն տեղամաս ունի երկու՝ կոյուղու և ջրի բրիգադ։ Եթե այդ օրը երկու-երեք վթար է տեղի ունեցել, բնականաբար առաջինը մոտենում են ամենակարևորին։ Բնականաբար այս պարագայում, զինվորական կայազորը թողնել, այլ աշխատանքներ անել չէին կարող։ Բայց հավաստիացրել են, որ հենց  այս կոյուղու վերանորոգումը ավարտեն, անպայման մոտենալու են այդ փողոցին»,-նշում է մամուլի քարտուղարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter