HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ. Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում

ՀՀ  ԱԻ նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն այսօր երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան:  

Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց: 

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter