HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարսերը նոր գյուղապետ ունի

Գեղարքունիքի մարզի Ջիլ եւ Վարսեր համայնքներում երեկ տեղի է ունեցել վերաքվեարկություն, որի արդյունքում, ըստ նախանական արդյունքների, Ջիլում վերընտրվել է գործող գյուղապետը, իսկ Վարսերը նոր համայնքի ղեկավար ունի:

Ջիլի հանրապետական գյուղապետ, կուսակցության կողմից առաջադրված Միքայել Ղարիբյանը 25 քվեի տարբերությամբ հաղթել է Նիկոլայ Հովհաննիսյանին, որը նույնպես հանրապետական է, սակայն՝ ինքնառաջադրված: Ղարիբյանը ստացել է 182, իսկ Հովհաննիսյանը՝ 157 քվե: Ջիլի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված երրորդ եւ նույնպես հանրապետական թեկնածու Հայկանուշ Մելիքյանը ստացել է ընդամենը 5 քվե:

Վարսերում ձայների համամասնությունը բաշխվել է հետեւյալ կերպ. ՀՀԿ-ական գյուղապետ, կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Զավեն Հարությունյանը ստացել է 376, իսկ անկուսակցական, ինքնառաջադրված Հուսիկ Սեդրակյանը՝ 484 քվե:

Հիշեցնենք, որ Ջիլում եւ Վարսերում համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվել էին հոկտեմբերի 2-ին, սակայն վերահաշվարկի արդյունքում արձանագրվել էր ձայների մեծ ծավալի անճշտությունը, ինչը հիմք էր հանդիսացել, որպեսզի ԿԸՀ-ն այդ համայնքներում նշանակի նոր ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter