Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կարեն Ավագյանը՝ պատանիների աշխարհի առաջնության մրցանակակիր



Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանն այսօր բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

85 կգ քաշային կարգում հանդես եկող 17-ամյա ծանրորդը երկամարտում գրանցել է 318 կիլոգրամ, 1 կիլոգրամով շրջանցելով կորեացի Սեոհյուն Բանգին: Կարենը պոկում վարժությունում գրանցել է երկրորդ արդյունքը, բարձրացնելով 145 կիլոգրամ: Հրում վարժության ժամանակ Կարեն Ավագյանը բավարարվեց 173 կիլոգրամով, ձախողելով իր մոտեցումներից երկուսը:

85 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի չեմպին է հռչակվել վենեսուելացի Սանչես Վալենիլան՝ 329 կգ արդյունքով: Արծաթը բաժին է հասել կոլումբիացի Արբոլեդա Սոլիսին (328 կգ):

Նշենք, որ Կարեն Ավագյանը Եվրոպայի պատանիների գործող չեմպիոն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ