HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ Գեղարքունիքում. 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման և սեռական բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, լինելով խմած, ապօրինի մուտք է գործել 47-ամյա բնակչուհու բնակարան ու բռնության գործադրմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով   նրա գլխին և մարմնի մյուս մասերին, պահանջել խոշոր չափի գումար։

Միայնակ ապրող կնոջ բնակարանում գումար չգտնելուց հետո՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter