HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում, Աշոցքում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, ըստ պաշտոնական հաղորդագրության, շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, համաձայն նախարարության, բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter