HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։ Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում  և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ:

Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Թալին - Մաստարա հատվածում  մառախուղ է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, ըստ նախարարության, շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, համաձայն հաղորդագրության, բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter