HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի նախարարության լրատվության և տեղեկատվության բաժնից՝ ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ սփյուռքը:

Մալագայի քաղաքային խորհուրդն նաև իր զորակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայությանը, միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter