HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության նոր համալիրը միջազգային փառատոնում հաղթող է ճանաչվել

Հոկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Զոդչեստվո-2016 միջազգային փառատոնի արդյունքների ամփոփումն ու մրցանակների շնորհման արարողությունը, եւ, ինչպես հայտնում է Քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայությունը, հեղինակավոր այս փառատոնին Հայաստանից ներկայացվել էին մի շարք ճարտարապետական նախագծեր: «Զոդչեստվո» ամենամյա ճարտարապետական և քաղաքաշինական միջազգային փառատոնի «Տարվա լավագույն արտասահմանյան կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սարգսյանի հեղինակած կառավարության նոր համալիրի նախագիծը:

Փառատոնի միջոցառումներին մոսկովյան կողմի հրավերով մասնակցել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել են ՌԴ Ճարտարապետների միության նախկին և ներկա նախագահները՝ Անդրեյ Բոկովը և Նիկոլայ Շումակովը, բնագավառի բազմաթիվ հայտնի դեմքեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter