HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Սաֆարյան. «Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է»

Ամալյա Մարգարյան

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը: Մեղադրող կողմի վկա Կարեն Հովհաննիսյանը չէր ներկայացել դատարան, քանի որ նրա ներկայությունը չէր հաջողվել ապահովել:

Դատարանը, նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ներկայացրեց պաշտպանական կողմի վկաներին, որոնցից վեցը գտնվում են անազատության մեջ, նրանցից Հայկ Կյուրեղյանը, Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից են, իսկ մյուս երկու վկան ՝ Կարո Եղնուկյանը և Հովհաննես Ղազարյանը մեղադրվում են խմբավորման անդամներին աջակցելու մեջ: Նիստի ընթացքում դատավորը հայտնեց, որ հաջորդ դատական նիստի ընթացքում կապահովեն վկաների ներկայությունը, այդ թվում նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամներինը:

Գևորգ Սաֆարյանը նիստի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ վկաներին լսելուց հետո իր համար պարզ է դարձել, որ նախաքննությունն ընթացել է կոպիտ խախտումներով, քրեական օրենսգրքի արգելված մեթոդներով.«Մասնավորապես, վկաներից մեկը դատարանի դահլիճում մեր բոլորի հարցերին մի քանի անգամ պատասխանեց, որ ինքը չի գրել այնպիսի ցուցմունք, ինչպիսին քննիչն իր անունից գրել է»: Սաֆարյանը նշեց նաև, որ վերջին վկան ասել է, որ տեսանյութի մեջ որևէ մեկին մատնացույց չի արել, չի ասել, որ այդ մարդն է հարվածել ոստիկանին, և չէր կարող ասել, քանի որ այդ մարդու դեմքը չի տեսել:

«Սակայն քրեական գործի մեջ նշվում է, քննիչը գրել է, թե այս վկան մատնացույց արեց տեսագրության վրա Գևորգ Սաֆարյանին  և ասաց, որ հարվածողը Գևորգ Սաֆարյանն էր, մատնացույց արեց Գեղամ Խաչատրյանին,  ասաց՝  հարված ստացողը Գեղամ Խաչատրյանն է »,-մեկնաբանեց Գևորգ Սաֆարյանը: Նա կոչ արեց դատախազության աշխատակցին՝ հայտարարությունն ընդունել որպես վարույթ:

«Այս ամենը ցույց է տալիս, պարոն դատավոր, որ ինչպես մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, այս քրեական գործը որևիցե կապ չունի իրավաբանության հետ, սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է»-եզրակացությամբ հանդես եկավ Սաֆարյանը:

Դատախազ Վահե Դոլմազյանը, պատասխանե լով ներկայացված հայտարարությանը, ասաց, որ եթե սա հաղորդում է հանցագործության մասին, այն պետք է ներկայացվի պատշաճորեն և ներկայացնի հստակ՝ ով ինչ արարք է կատարել:

Դատախազին լսելուց հետո դատարանը նշեց, որ գնահատողական արտահայտություններով և գնահատականներով կարող են հանդես գալ դատական վիճաբանությունների փուլում, այնինչ այս պահին ընթանում է ապացույցների հետազոտման փուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter