HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 38-րդ տեղում է

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25-ը հոկտեմբերի, 2016 թ. - Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են:

Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ՝ ըստ այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի:

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալիան ավելացնելու արդյունքում): «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից [1] ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:   

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են: Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է, Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսըհաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար: Օրինակ՝ Վրաստանն ամրապնդել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ մեծացնելով կորպորատիվ հիմնական որոշումներում բաժնետերերի իրավունքներն ու դերը և հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Տարածաշրջանում լավագույն վարկանիշն ունեցող տնտեսությունը Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունն է, որի համաշխարհային վարկանիշը 10  է: Նախկին բարեփոխումների շնորհիվ՝ այժմ Մակեդոնիայի ՆՀՀ-ում բիզնես սկսելու համար ձեռնարկատիրոջից երկու օր է պահանջվում, ինչը զգալի պակաս է տարածաշրջանային միջին՝ 10 օր կազմող ցուցանիշից:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների կողմից իրականացված բարեփոխումների միջոցով շարունակվում է ձեռնարկատերերի համար տնտեսվարման միջավայրի բարելավումը: Օրինակ՝ տարածաշրջանում հարկերի վճարումն այժմ ընդգրկում է միջինը 18 վճարում, ինչը հինգ տարի առաջ պահանջվող վճարումների թվի կեսից պակաս է:

«Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանը շարունակաբար եղել է մեկ տնտեսության հաշվով բարեփոխումների միջին թվով ամենաբարձր տեղ զբաղեցնող տարածաշրջանը, և ընթանում է բարձր եկամտով տնտեսություններում առկա նույն լավ գործելակերպի ներդրման ուղղությամբ»,- ասաց Ռիտա Ռամալհոն՝ Դունիգ բիզնես ծրագրի ղեկավարը:

Անցյալ տարի տարածաշրջանի տնտեսություններն իրականացրել են աշխարհում առավելագույն թվով բարեփոխումները հարկերի վճարման (ընդհանուր թվով 13 բարեփոխում), էլեկտրաէներգիա ստանալու (ութ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (յոթ) ոլորտներում:  Օրինակ՝ Տաջիկստանը ներդրեց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրեր և տվեց ճանապարհային հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն: Այս բարեփոխումների շնորհիվ՝ միջին չափի ընկերություններն այժմ տարեկան 12 վճարում են կատարում՝ նախկին 28-ի փոխարեն: Ավելին, թեև Թուրքիան չեկերի վրա տարածվող գործարքի հարկի դրույքաչափը բարձրացրեց, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի և էլեկտրոնային հաշվետարության ներդրմամբ հարկերի վճարումն ավելի դյուրացվեց: Այժմ միջին չափի ընկերությունը կարող է կազմել, ներկայացնել և վճարել հարկերը 217 ժամի ընթացքում՝ նախորդ տարվա 226 ժամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի տնտեսությունները լավ արդյունքներ են դրսևորում փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում: «Գույքի գրանցում» ցուցանիշով ևս տարածաշրջանում լավ արդյունքներ կան. գույքի փոխանցման գրանցումը միջինը տևում է 21 օր՝ 51 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ: Տարածաշրջանի արդյունքները թերակատարվում են էլեկտրաէներգիա  ստանալու ցուցանիշով: Օրինակ՝ Տաջիկստանում էլեկտրացանցին միանալու բազմաթիվ ընթացակարգեր կան, իսկ դրա արժեքը մեկ շնչի հաշվով եկամտի 740 տոկոսից բարձր է: Բացի այդ, Կոսովոյում 2015 թ. ձեռնարկատերերը 51 հոսանքազրկումների են դիմակայել:

Այս տարվա զեկույցն առաջին անգամ գենդերային չափում է ներառում երեք ցուցանիշներում. բիզնես սկսելը, գույքի գրանցումը և պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա և Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան: Օրինակ՝ տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել  այնպես, ինչպես տղամարդիկ:

Զեկույցում նաև ընդլայնվում է «հարկերի վճարում» ցուցանիշը, որն այժմ ընդգրկում է հաշվետվությունների ներկայացմանը հաջորդող գործընթացները, ինչպիսիք են, օրինակ, հարկային ստուգումները և ԱԱՀ-ի վերադարձը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններն այս ոլորտներում  լավ արդյունքներ են ցուցաբերում, սակայն կան բացառություններ: Օրինակ՝ Բոսնիա և Հերցոգովինայում ԱԱՀ վերադարձի  համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը բարձր է. բարձր է նաև Թուրքիայում հարկային ստուգման համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը:

Զեկույցն ամբողջությամբ և ուղեկցող տվյալների խմբերը մատչելի են՝www.doingbusiness.org կայքում:



[1] «Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալից յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter