HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը ՀԲՃ-ն ակցիա կանցկացնի կառավարության շենքի դիմաց

«Համահայկական բնապահպանական ճակատը» քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման քարոզարշավին, որը կիրականացվի կառավարության շենքի դիմաց, վաղը ժամը 10։30-ից մինչև 12։30-ը։

ՀԲՃ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված "Lydian International" ընկերությունը, ՀՀ վարչակազմի ոչնչով չհիմնավորված թույլտվությամբ ու միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ, նախատեսել է 10 տարվա ընթացքում հոշոտել Ամուլսարը: Տարեկան վերամշակվելու է 10 մլն տոննա հանքաքար, իսկ ոսկին հարստացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդով՝ Գնդեվազ գյուղից 1 կմ, Արփա գետից 300 մետր, իսկ Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։

Այս հանքավայրի շահագործումը խաթարելու է Հայաստանի էկոլոգիական և ազգային անվտանգությունը, քանի որ այն վտանգում է մեր քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարներն ու Ջերմուկ առողջարանային քաղաքը։ Անկառավարելի ռիսկեր են ստեղծվելու Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի, Սևանա լճի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Որոտան և Արփա գետերի համար։

Խնդրում ենք նաև միանալ 28 կազմակերպությունների կողմից համացանցում նախաձեռնած “Stop Mining in Amulsar! Do not finance Lydian International!” միջազգային արշավին՝ անցնելով այս հղումով, առցանց ստորագրելով ու տարածելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դադարեցման կոչը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter