HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարվա 9 ամիսների ընթացքում 30 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, և 30 ծառայող ենթարկվել է պատասխանատվության։ 

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժինը։

ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝ 18 ծառայողի նկատմամբ կիրառվել է «զգուշացում», 6 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով», ևս 2 ծառայողի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժերը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter