HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կժամանեն ԱՄՆ-ի մի շարք համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին:

«EducationUSA կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է հանդիպելու ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ Ձեզ հուզող հարցերն ուղղելու համար: Շատերի համար, ովքեր չեն կարող այցելել այն համալսարանները, որոնցով հետաքրքված են, սա լավագույն տարբերակն է առաջնային տեղեկատվություն ձեռք բերելու կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից»,- հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

EducationUSA կրթական ցուցահանդեսի շրջանակներում Հայաստան են ժամանելու ԱՄՆ հետևյալ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները՝ 1. Adelphi University 2. American University of Armenia 3. Diablo Valley College 4. Green River College 5. John Cabot University 6. Luther College 7. Minerva Schools at KGI 8. North American University 9. Shoreline Community College 10. State University of New York - Brockport 11. Syracuse University 12. University of Colorado Boulder 13. University of South Dakota 14. Webster Vienna Private University

Հայաստանում Բրիտանական խորհուրդը ևս ներկայացված է ցուցահանդեսին: EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցելու համար առցանց գրանցումը պարտադիր է: Դեսպանատունը խնդրում է գրանցվել՝ լրացնելով այս հարցաշարը: Գրանցումից հետո կբացվի հատուկ էջ, որտեղ հնարավոր է տեսնել ցուցահանդեսի տոմսը:

EducationUSA Կրթական Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին` ժամը 16:30-19:00-ը, «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում (Երևան «Բոլ Ռում» դահլիճ, մուտքը` գրանցումը հաստատող տոմսով):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter