HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Իրան

Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) կգործուղվի պատվիրակություն:

Այսպիսի որոշում է այսօր կայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատվիրակության կազմը հաստատվել է որոշման հավելվածով

Պատվիրակության կազմից Հայկ Հարությունյանի և Արա Սիմոնյանի՝ Թեհրան գործուղման ծախսերը կկատարվեն պետբյուջեի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հովակիմ Հովհաննիսյանի և Արսեն Սարգսյանի՝ գործուղման կատարվելու են «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի կառավարության աշխատակազմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter