HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացու նամակը «Հետքին»

«Հետք»-ը նամակ է ստացել ընթերցողներից մեկից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Հարգելի «Հետքի» խմբագրություն,

ես ՀՀ քաղաքացի եմ, ով ներկայումս բնակվում է արտերկրում: Արդեն տևական ժամանակ է, ինչ ես ՀՀ զինվորական դատախազության կողմից գտնվում եմ հետախուզման մեջ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար: Իմ 27 տարին վաղուց լրացել է և ցանկանում եմ վերադառնալ Հայաստան: Կառավարության վերջին որոշումը (եղած օրենքի ժամկետները երկարաձգելու մասին), որով պարտադիր ծառայությունից խուսափած ու 27 տարին լրացած անձիք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եղել է անցած տարվա մայիսին: Մինչ օրս որևէ լուր չկա, թե նոր որոշումը երբ կարող է հայտնվել կառավարության օրակարգում:

Ես արդեն փորձել եմ տեղեկություն ստանալ այս հարցի հետ առնչություն ունեցող պետական որոշ կառույցներից (կառավարություն, Սփյուռքի նախարարություն), բայց որևէ պատասխան չեմ ստացել: Իմանալով, որ դուք զբաղվում եք այս ոլորտի հարցերով՝ որոշեցի դիմել ձեզ՝ հույս ունենալով, որ միգուցե որևէ տեղեկություն ունենաք այս հարցի հետ կապված կամ ձեր ձեռքի տակ եղած միջոցներով կարողանաք պարզել որևէ բան: Ես նաև ճանաչում եմ այլ մարդկանց, ովքեր նման իրավիճակում են և, ընդհանրապես, հավանաբար շատերը կան, որ սպասում են այս որոշմանը: Այսպիսով՝ շատ շնորհակալ կլինեմ ցանկացած օժանդակության համար:

Հասկանալի պատճառներով, իմ անձի, գտնվելու վայրի և այլ հանգամանքների մասին որևէ մանրամասներ չեմ տրամադրում: Այնուամենայնիվ, պատրաստ կլինեմ պատասխանել հարցերի այս էլ. հասցեով, եթե այդպիսիք լինեն»:

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի»

Մեկնաբանություններ (2)

Արամ
Պարտադիր զինծառայություն սահմանված է միայն հասարակ , անպաշտպան խավի տղաների համար, իսկ «վերնախավի» երեխաները սովորելու պատրվագով քաշ են գալիս արտերկրներում,։ Վատագույն դեպքում գրանցվում են որևե զորամասում որպես ծառայող և երբևիցե չեն լինում այնտեղ։ Համոզվելու համար այցելեք ցանկացած զորամաս, ցուցակում առկա հազարավոր զինվորների փոխարեն փաստացի ծառայության մեջ կգտնեք մի քանի հարյուր զինվորի։ Նորմալ համալրված զորակազմ ունենալու համար պետք վերացնել պարտադիր զին․ ծառայությունը և ամբողջությամբ անցնել պայմանագրային ծառայության։Դրա համար բոլոր միջոցներն առկա են։
gohar
42 տարեկան ազգականս օրինական վճարել էր 3 հազար դոլարից ավելին գումար և ազատվել էր հետապնդումից; Տարիներ են անցել, սակայն դարձյալ շի համարձակվում ոտք դնել Հայաստան Տեղին հարց է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter