HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարը չի կարող հաստատել, որ ներդրումային ծրագրի շրջանակներում չարաշահումներ են տեղի ունեցել

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օրեր առաջ այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածներ, և հայտնում է, որ կան հատվածներ, որտեղ պետք է վերգետնյա անցումներ կառուցվեն և կան այնպիսինները, որոնք վերանորոգման կարիք ունեն։

Այն դիտարկմանը, թե արդյոք մինչ շինարարությունը սկսելը հնարավոր չէր հաշվարկել, որ կառուցվող կամուրջները կարող էին խոչընդոտել բեռնատարների ընթացքին և արդյոք նախարարը նորմալ է համարում նման աշխատելաոճը, երբ կատարված աշխատանքները կրկնվում են, Մարտիրոսյանը նշում է, որ դա նորմալ չէ, սակայն շեշտում է. «Կարող է կրկնվեմ, ամեն անգամ նույն բանն ասում եմ, բայց մենք գնահատում ենք և´ ամբողջ աշխատանքների, և´ ծրագրի արդյունավետությունը։ Դա ժամանակ է պահանջում, հնարավոր չէ մի շաբաթում, մի ամսում անել։ Բոլոր ուղղություններով գնահատում ենք»։

Նախարարը նաև չի կարող հաստատել կամ հերքել այն լուրերը, որ այս ծրագրի շրջանակներում չարաշահումներ են տեղի ունեցել, քանի որ աշխատանքների գնահատման արդյունքները չունի։

Նաև տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»՝ Սյունքի հատվածի վերանորոգման աշխատանքների համար հայտարարված է եղել մրցույթ, որի արդյունքները շուտով կհրապարակեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter