HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերգեյ Ավետիսյան. «Ոչ մեկին չթվա, որ ասում եմ՝ Հայաստանի ավիաընկերությունների տոմսերի սականգները էժան են»

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը իրատեսական է համարում երեկ հրապարակված այն տեղեկությունը, որ նոյեմբերի վերջից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնարկային 10 հազ. դրամով թռիչքներ կիրականացվեն դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։

Ավետիսյանը նման պայմաններով թռիչքները համարում է բյուջետային ավիաընկերության (lowcoster) գործունեության նախադեպ։ Նաև հավելում է, որ իրենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տնօրինության հետ աշխատել են` Գյումրու «Շիրակ» օդանավակայանը որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան զարգացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով մեկնարկային 10 հազ. դրամ սակագնին` վարչության պետը պարզաբանում է, որ և´ բյուջետային, և´ ոչ բյուջետային ինքնաթիռները «սեգմենտավորած» տոմսեր են վաճառում, սակայն թե որքան կկազմի Գյումրու «Շիրակ» օդանավակայանին սպասարկող «Բոինգ» 737-800 տիպի ինքնաթիռի «սեգմենտավորած» տեղերը, չի կարող նշել։ Ավետիսյանը կարծում է, որ տոմսերի սակագների վերին շեմը չի լինելու բարձր, քանի որ այդ օդանավակայանի առավելությունը լինելու է տոմսերի առավել մատչելի և «տրամաբանության մեջ» առաջարկվող սակագները։

Համեմատելով «Զվարթնոց» օդանավակայանի տոմսերի սակագների հետ՝ Ավետիսյանը չի թաքցնում, որ դրանք առավել թանկ են, սակայն Գյումրու «Շիրակ» ու Երևանի «Զվարթնոց» օդանավակայաննները ևս որակապես տարբերվելու են։

Վարչության պետը գոհ չէ Հայաստանի որդեգրած «բաց երկնքի» քաղաքականությանից. «Ոչ մեկին չթվա, որ ասում եմ` Հայաստանի ավիաընկերությունների տոմսերի սակագները էժան են. Հայաստանի շուկան դիվերսիֆիկացված չէ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բավական ակտիվ աշխատում ենք, աշխատելու ենք։ Կարող եմ ասել՝ տոմսերը կէժանանան, և սա էլ առաջին նախադեպերից մեկն է»,- նշում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter