HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիրակ կենտրոնը» սկսել է անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագիրը

«Շիրակ կենտրոնը» սկսել է տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ծրագիրը:

Կենտրոնը հայտնում է, որ գործընկերներն ու հովանավորները արդեն սկսել են աջակցություն ցուցաբերել բարեգործական ձեռնարկին,  իսկ ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովը այն ճանաչել է այն որպես բարեգործական ծրագիր: 

«Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել»,- գրված է «Շիրակ կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնը հավելում է, որ թեև ամբողջ ամռան ընթացքում «Շիրակ կենտրոնը» տասնյակ քանդված դոմիկներից առաջացած զգալի քանակության փայտանյութը բաժանել է տնակներում բնակվող  ընտանիքներին, սակայն  գրեթե բոլոր ընտանիքները այն օգտագործել են ամռան ընթացքում՝ կերակուր և պահածոներ պատրաստելու նպատակով:

Այս տարի սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը կրում է «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին» խորագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter