HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնություն կտրամադրվի ավտոբուսի վթարից տուժած և զոհված ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքներին

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է դրամական օգնություն հատկացնել Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և տուժած քաղաքացիներին:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կհատկացվի 1,5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:

Այս նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ: Գումարները տուժածներին փոխանցելու համար Հայաստանի առևտրային բանկերում կբացվեն անվանական հաշիվներ:

Նախատեսվում է նաև ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստանում` հոգալով տեղափոխման ծախսերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter