HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարդախության գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ` նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Գզոգյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով մի շարք քաղաքացիներից՝ նախընտրած վայրում տեղակայված զորամասում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության նշանակելու, որպես զինվորական թոշակառու բնակարանային փոխհատուցման ապահովման հարցը լուծելու, պաշտոնի նշանակելու, քրեական պատասխանատվությունից ազատելու և դատաբժշկական փորձաքննության ցանկալի եզրակացություն ստանալու հարցը լուծելու համար, իրավասու պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով խարդախությամբ ստացել և հափշտակել է խոշոր չափերի գումարներ: 

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 7 անձի. Ա.Գզոգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  (5 դրվագ) (Խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), Ս.Առաքելյանին ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ս.Տողանյանին՝  ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ), Ա.Մկրտչյանին՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Է.Իսախանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, Ե.Իսունցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդության փորձ), Մ.Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter