HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը վերանայել է գործարար Արմեն Բունիաթյանի նկատմամբ կայացված 610 միլիոն դրամի փոխհատուցման որոշումը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել է Հայաստանի նախագահին և վարչապետին` հայտնելով, որ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության («Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի) նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել և խնդրել ուսումնասիրել գործը:

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարը կազմակերպել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Կիրառած 300,000 դրամ վարչական տույժի որոշումը թողնվել է անփոփոխ:

«Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին, գրանցված է Էջմիածին քաղաքում: Հարկային ծառայության կայքի համաձայն` զբաղվում է ձկնաբուծությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter