HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում մեկնարկել է «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագիրը

Այսօր Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» դպրոցում մեկնարկել է «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագիրը:

«Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի դպրոցներում ներդնել ամենաարդիական տեխնոլոգիաները, ստեղծել արդյունավետ և ժամանակակից միջավայր, որտեղ համապատասխան գործիքների միջոցով կստեղծվի թիմային համագործակցություն դպրոցների միջև։ Մինչև ծրագրի մեկնարկը նախատեսվում է բոլոր ուսուցիչների և աշակերտների նախապատրաստում։

Ծրագիրն իրականացվում է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում Արգենտինայի դեսպանատան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության համագորակցությամբ:

«Այսօր թվային տեխնոլոգիաները փոփոխել են ուսուցման դասական մոդելը։ Նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս աշակերտների մոտ զարգացնել արդի գիտելիքներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հաղորդակցության, համագործակցության, խնդիրների լուծման, համընդհանուր իրազեկման ուղղություններով»,- գրված է ծրագրի մեկնարկի առիթով տարածված հաղորդագրության մեջ։

Ծրագրի շրջանակներում բոլոր 5-րդ և 6-րդ դասարանցիները կստանան Windows 10 օպերացիոն համակարգով երկուսը մեկում թաբլետ սարքեր (2:1 tablets)` արդեն տեղադրված  Office 365, Classroom Mix և  Minecraft ծրագրերով։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» կորպորացիայի (ԹՍԴ) հիմնադիր Վահան Չակարյանը, Մայքրոսոֆթ կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կրթական գծով տնօրեն Քրիստոդոլոս Փափաֆոթիսը, Մայքրոսոֆթ Հայաստան գրասենյանի տնօրեն Լիանա Կորկոտյանը, և այլ բարձրաստիճան հյուրեր։ 

լուսանկարում` Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter