HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ ծավալներով է ներկայում աշխատում «Շիրակ» օդանավակայանը

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը համարում է, որ այս երևույթը լինելու է բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու նախադեպը։

Սպասվում է, որ «Պոբեդա» ավիաընկերության մուտքով «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը կակտիվանա։  

Իսկ ներկա դրությամբ այն բականին պասիվ է. նշված օդանավակայնով մեկնող և ժամանող ուղևորների, ինչպես նաև՝ բեռնափոխադրումների ծավալը փոքր է։ Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տրամադրած վիճակագրության՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնած ուղևորների թիվը կազմել է 3 915, իսկ Հայաստան ժամանածներինը՝ 3 150։

2015-ի նույն ամիսների համեմատ թե' մեկնած, թե' ժամանած ուղևորների թիվը զգալի կրճատվել է։ Մասնավորապես, մեկնածների թիվը նվազել է 3.8 անգամ, իսկ ժամանածներինը՝ 3.7 անգամ։

Իսկ ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա այս տարվա 9  ամիսներին «Շիրակ» օդանավակայանով առաքվել է 4 տոննա բեռ, ներմուծվել՝ 0.2 տոննա։ Այսինքն՝ ընդհանուր բեռնափոխադրումը կազմել է 4.2 տոննա։ Այս մասով ևս զգալի անկում կա։ 2015-ի նույն ամիսների համեմատ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 2.4 անգամ։

Այս հունվար-սեպտեմբերին  «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր առմամբ կատարվել է 27 թռիչք-վայրէջք՝ 3.8 անգամ պակաս, քան 2015-ի նույն ընթացքում։

Լուսանկարը՝ zvartnots.aero-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter