HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի օգնականը պատասախանել է «Հետք»-ին դիմած քաղաքացու նամակին

Երեկ արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, որը չէր ցանկացել ներկայանալ, նամակ էր գրել «Հետք»-ին` ցանկանալով իմանալ, թե արդյոք գործում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը: «Հետք»-ը նույնությամբ հրապարակել էր նամակը: Հայաստանի վարչապետի օգնական Արամ Վարդևանյանն այսօր պատասխանել է քաղաքացու նամակին: 

«Խնդրում եմ տեղեկացնել Ձեզ դիմած քաղաքացուն, որ այս պահին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ դեռևս շրջանառության մեջ չի դրվել և ըստ այդ օրենքի 1-ին հոդվածի 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 75-րդ հոդվածի համապատասխան դրույթների ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված արարքը կատարած անձինք վաղեմության ժամկետը անցնելու ուժով ազատվում են քրեական պատասխանատվությունից եթե՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի»,- գրել է Արամ Վարդևանյանը:

Մեկնաբանություններ (1)

Tigran
Բայց էս պատասխանից պարզ չի դառնում,թե կառավարությունը պատրաստվում է առաջիկայում քննարկել էս հարցը, թե չէ։ Հնարավոր չի ավելի հստակ պատասխան տալ, մենք էլ ու ուրիշներն էլ են սպասում էս հարցի լուծմանը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter