Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՊԵԿ նախագահի ունեցվածքը. 12 միավոր հողակտոր, 3 բնակարան, 2 առանձնատուն



Վարդան Հարությունյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է այս տարվա հոկտեմբերի 8-ին: Մինչ այդ նա բարձր պաշտոն էր զբաղեցնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

Նա պաշտոնը ստանձնելու առիթով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հոկտեմբերի 8-ի դրությամբ իր գույքի ու ֆինանսական միջոցների վերաբերյալ հայտարարագիր:

Ըստ հայտարարագրի՝ Վարդան Հարությունյանն այդ օրվա դրությամբ ունեցել է 123 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից և 121,640 դոլար՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:

ՊԵԿ նոր ղեկավարի ֆինանսական միջոցները ևս զգալի չափերի են: Նա իր հաշվին ունեցել է մոտ 46 մլն դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո: Բացի դրանից, ունեցել է նաև հանձնած երկու փոխառություն՝ 471 հազար 931 և 2 մլն 659 հազար 657 դոլարի չափով: Իսկ առևտրային ընկերություններից մեկում ունեցած իր բաժնետոմսի արժեքը կազմում է 309 մլն 300 հազար դրամ:

Վարդան Հարությունյանը հայտարարագրել է նաև երկու ձեռքի ժամացույց և մեկ նկար, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 մլն դրամը:

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյայի գույքին, ապա Վարդան Հարությունյանն ունի «RANGE ROVER 4.4 L V8», «MERCEDES-BENZ S 500» և «UAZ 469» մակնիշի ավտոմեքենաներ, 3 հատ բնակարան, 2 հատ առանձնատուն, 12 միավոր հողակտոր:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ