HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարի դերը. օգոստոս

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է բարձր մնալ. դոլարով ավանդների և վարկերի տեսակարար կշիռը գերազանցում է դրամին։ Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։ Դրանով ցույց է տրվում, թե ավանդների և վարկերի ընդհանուր ծավալում ինչ կշիռ ունեն արտարժութային (գլխավորապես՝ դոլարային) ավանդներն ու վարկերը։

ԿԲ վերջին տեղեկագրի համաձայն՝ օգոստոսին նախորդ ամսվա համեմատ հինգ ուղղություններից երեքի մասով նվազում է գրանցվել։ Ուղղություններից հաճախ առավել կարևորվում են D1-ը և D2-ը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ Առաջինը ցույց է տալիս ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը, երկրորդը՝ արտարժութային ավանդների և ընդհանուր ավանդների հարաբերակցությունը։ Օգոսոսին առաջինը նվազել է 0.2 տոկոսային կետով, իսկ երկրորդը՝ 0.1 տոկոսային կետով: Մեկ տարվա համեմատությամբ նվազումն ավելի տեսանելի է։ Առավել մանրամասն ցուցանիշները ներկայցված են ինֆոգրաֆիկայում։

Դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում արտարժույթից՝ դրանից բխող բացասական հետևանքներով։ Տնտեսությունը դառնում է ավելի խոցելի, նվազում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter